Ուկրաինայի «հիմնարար թշնամիներից» մեկը ռուսական տանկերն են. Գրոյսման
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը « Deutsche Welle»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայում երբեք չի եղել ներքին հակամարտություն, և այն ամենը ինչ տեղի է ունենում այնտեղ ՌԴ-ի մեղքով է: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Գրոյսմանը նշել է, որ «Ուկրաինայի հիմնարար թշնամիներից» մեկը` բացի կոռուպցիայից և պոպուլիզմից հանդիսանում են «ռուսական տանկերը»,- ասել է վարչապետը:
Այն հարցին, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայի և Ռուսաստանի թշնամանքին` Գրոյսմանը նշել է, որ ռուսական ագրեսիան դա «մեծ մարտահրավեր է» ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: «Ուկրաինայի արևելքում մենք պաշտպանում ենք ժողովրդավարական եվրոպական արժեքները»,- նշել է վարչապետը: