Ֆրանսիացիների 45%-ը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից
«TNS Sofres» կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ֆրանսիացիների 45%-ը ելույթ է ունենում ԵՄ-ից դուրս գալու օգտին, իսկ 44%-ը դեմ է այդ նախաձեռնությանը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Խոսելով այն մասին, թե ինչպես նրանք կքվեարկեին հանրաքվեի դեպքում` ֆրանսիացիների մեծամասնությունը` 58%-ը հայտնել են, որ չեն ցանկանում լքել ԵՄ-ն: «Brexit»-ի օգտին ելույթ է ուենում 33%-ը, իսկ ևս 20%-ը՝ դեռ չի կողմնորոշվել այս հարցում:
Պարզվել է նաև, որ ֆրանսիացիները ցանկանում են փոփոխություն` ԵՄ-ում: