Մենք պետք է վավերացնենք այս պայմանագիրը. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
ԱԺ հունիսի 29-ի նիստը շարունակվում է: Քննարկվում է միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթի սկզբում նշեց, որ մի փոքր դժվար է որոշ պատգամավորների և հատկապես կին պատգամավորների ելույթներից հետո ելույթ ունենալ:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն բարդ տարածաշրջանում է գտնվում, չունի ելք բաց ծով, ուստի անհրաժեշտ է լավ դաշնակից, որն այս պարագայում Ռուսասատանն է: «Այս ռազմավարական գործընկերությունը հավասարաչափ անհրաժեշտ է և՛ Հայաստանին և Ռուսաստանին: Այն, որ ՌԴ-ն նպաստում է, որ մեր ռազմական պոտենցյալը կայանա, դա դրական է և բխում է նաև ՌԴ շահերից: Ի՞նչ այլընտրանքի մասին կարող է գնալ խոսքը: Մեր հյուսիսային հարևանը գնաց այդ ճանապարհով և բավականին թանկ վճարեց: Մենք պետք է վավերացնենք այս պայմանագիրը»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: