Քվեարկություններ` ԱԺ-ում. ԸO-ի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ (տեսանյութ)
ԱԺ հունիսի 29-ի նիստը մեկնարկեց: Քվերակության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր.
1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
2. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
3.«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
4.«Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
5.«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
6.«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
7.«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և մի կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Տեսանյութը՝ ստորև.