Քեմերոնը բացառել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալը` «Brexit»-ից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ նա չի տեսնում հնարավորություն պահպանել երկիրը ԵՄ-ում` «Brexit»-ից հետո: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ես տվել եմ գլուխս, սիրտս, հոգիս այն բանի համար, որպեսզի պահեմ Մեծ Բրիտանիան ԵՄ-ում և ինձ մոտ չստացվեց»,- ասել է նա:
Նա նաև նշել է անհրաժեշտության մասին` պահպանելու Մեծ Բրիտանիայի մուտքը ԵՄ-ի միասնական շուկա: