Նավթի համաշխարհային գները՝ հունիսի 29-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) աճել են 0.71 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 48.19 դոլարի:
«Brent» նավթի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում աճել են 0.56 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 48.85 դոլարի: