Գյումրու հարցում իշխանությունները հայտնվել են փակուղու առաջ
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ն հայտնվել է փակուղու առաջ:
Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է այս անգամ էլ պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Սակայն խնդիրն այն է, որ վերևներում հասկացել են՝ իրենց ցուցակը գլխավորելու է ոչ միայն Հանրապետականի անդամ չհանդիսացող, այլև նախկինում «Օրինաց երկիր», այնուհետև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամ եղած և այդ կուսակցությունները լքած մեկը:
Հանրապետականում հիմա քննարկում են հարցը, թե ինչպես անեն, որ այս խնդիրը հնարավորինս մեղմ լուծվի:
Քննարկվում է մի քանի տարբերակ՝ Գյումրիում սեպտեմբերի 18-ին նշանակված քաղաքապետի ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Սամվել Բալասանյանը կգլխավորի ոչ թե ՀՀԿ-ի, այլ դաշինքը ցուցակը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշեն, որ Սամվել Բալասանյանն այս անգամ էլ իրենց կուսակցությանն անդամակցի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: