Րաֆֆի Հովհաննիսյանի որդին ամուսնացել է
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ամուսնացել է Րաֆֆի Հովհաննիսյանի ավագ որդին՝ Կարին Հովհաննիսյանը, որը հոր աջ թևն է և նրա շատ ձեռնարկների ակտիվ մասնակիցը:
Կարինը նաև ցեղասպանության ֆիլմի ռեժիսորն էր և իրենց տոհմի պատմության վավերագիրը:
Նրա ընտրյալի անունն է Լարիսա: Վերջինս «Teach For Armenia» նախագծի հիմնադիրն ու ղեկավարն է»,-գրում է թերթը: