Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 27-ին, ժամը 12.50-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արսեն Ս.-ն, որը հունվարի 1-ից ՌԴ Յակուտիայի Հանրապետության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 165 հոդվածի /ավազակային հարձակում/ 3-րդ մասի մեղադրանքով: