Համացանցում է հայտնվել Վիկտորյա Բեքհեմի առաջին ֆոտոսեսիան
Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը այնքան էլ հաճախ չի ուրախացնում իր երկրպագուներին իր ժպիտով: Ի տարբերություն շատ այլ աստղերի, ովքեր ժպտում են ցանկացած հանգամանքներում, Վիկտորյան նախընտրում է պահել մռայլ տեսք: Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ նա չի ժպտում, պարզապես նա ընտրել է այդ կերպարը:
Ավելին, համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվում են լուսանկարներ, որտեղ Բեքհեմը ժպտում է: Այս անգամ համացանցում են հայտնվել Բեքհեմի առաջին ֆոտոսեսիայի լուսանկարները, երբ նա մասնակցում էր Լոնդոնի Գեղեցկության և առողջության ակադեմիայի առաջին ֆոտոսեսիային: Այստեղ նա ընդամենը 15 տարեկան է: