Մարսի մթնոլորտում անցյալում եղել է «շատ թթվածին». ՆԱՍԱ
«Curiosity» մարսագնացը Մարսի քարերից մեկի վրա մանգանի օքսիդի հետքեր է հայտնաբերել, որը ցույց է տալիս, որ հեռավոր անցյալում դրա մթնոլորտում պարունակվում է ավելի շատ թթվածին, քան այսօր: Այս մասին գրված է «Geophysical Research Letters» ամսագրում հրապարակված հոդվածում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Երկիր մոլորակում մանգանի միացությունները ձևավորվում են միայն մթնոլորտում կամ միկրոբների ներսում թթվածնի առկայության դեպքում: Այժմ մենք գտել են մանգանի օքսիդ Մարսի վրա և մենք պետք է մտածենք, թե ինչպես է այն առաջացել: Մարսի վրա միկրոբների առկայության մասին մենք դեռ չենք կարող խոսել, բայց դրա մթնոլորտում թթվածնի առկայությունը լիովին հնարավոր է»,- հայտարարել է Նինա Լանզան` ԱՄՆ-ի Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայից:
Լանզան և մյուս գիտնականները այս բացահայտումն արել են` ուսումնասիրելով այն տվյալները, որոնք ՆԱՍԱ-ն հավաքել էր «Curiosity» մարսագնացի շնորհիվ դեռևս 2014 թ-ին: