Անակնկալ հայկական պատվիրակությանը. սև «ջիպ»-ից դուրս եկած մաչոյական քայլվածքով վարորդը Պուտինն է եղել
«Հրապարակ»-ը գրու է. «Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատին մերձ կան մի քանի «մինի-դվարեցներ», որոնք ռուսները կառուցել էին G-8-ի ղեկավարներին հյուրընկալելու համար: Այդ տնակներից մեկում հանգրվանած հայկական պատվիրակությունը Ալիև-Սարգսյան հանդիպումից առաջ անակնկալի է եկել. շենքի առաջ մեկ էլ ու կանգնել է մի սև «ջիպ», որի միջից դուրս է եկել վարորդն ու թեթև` մաչոյական քայլվածքով բարևելով բոլորին, ներս է մտել:
«Վարորդը» Պուտինն է եղել` առանց «ախրանայի», նա այցելել է Սերժ Սարգսյանին, որի հետ քիչ հետո դուրս են եկել, գնացել են հանդիպման: Օրվա ավարտին էլ Պուտինը կրկին նույն «ջիպ»-ով վերադարձել, Սերժ Սարգսյանին վերցրել է, ապա ոտքով զբոսնել են Կոնստանտինյան պալատի այգում: Դարձյալ առանց «ախրանայի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: