Հռոմի պապի այցին Արամ Ա-ի չմասնակցելու պատճառները հայտնի չեն
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին չեն մասնակցել Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքի գահակալները՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ու Պոլսո Հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը:
Կրոնական այս կարևոր իրադարձությանը Երուսաղեմի հայոց պատրիարքի և Արամ Ա կաթողիկոսի բացակայության պատճառները հայտնի չեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: