Արվեստ` աղբից. էկոլոգիան կարող է դառնալ էսթետիկա (տեսանյութ)
Արվեստն ու էկոլոգիան շատ ընդհանուր բան ունեն: Այսպես են կարծում Քենիայում տեղի ունեցող ծրագրի ղեկավարները: Իսկ ծրագրի էությունն է օգտագործել պլաստիկ թափոնները: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
«Մենք հավաքում ենք տասնյալ այդպիսի թափոններ ամեն օր: Պլաստիկը օվկիանոսում նշանակում է ձկների և ձկնաբուծության մահ: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք գործել»,-նշում է կամավորներից մեկը:
Ծրագրի հիմնադիր Ջուլի Չերչը նշում է.«Ես օգտագործում եմ այս արտադրանքը նաև որպեսզի ուղերձս հղեմ: Ես ուզում եմ ասել, որ օվկիանոսը աղբանոց չէ: Մենք պետք է այսօր դա հասկանանք: Երկիրն անվանում են կապույտ մոլորակ այն պառճառով, որ կա համաշխարհային օվկիանոս»:
Ծրագրին մասնակցում են առնվազն 100 քենիացիներ: