Քերրին կմասնակցի ԵՄ-ի ԱԳՆ-ների նիստին
Հուլիսի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության արտաքին գործերի նախարարների նիստին: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Եվրամիության Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերին:
Ֆեդերիկա Մոգերինին այս մասին հայտնել է այսօր:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությունը նախատեսված է եղել: Դա արտակարգ հրավեր չէ»,- Բրյուսելում Քերրիի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ֆեդերիկա Մոգերինին:
Ջոն Քերրին իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ին և Եվրամիությանը կապող հետաքրքրությունները չեն փոխվել «Brexit»-ի հանրաքվեից հետո, և ուժեղ Եվրամիությունը կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: