ԵՄ-ի անվտանգության նոր ռազմավարությունը նախատեսում է համագործակցություն ՌԴ-ի հետ
ԵՄ-ի անվտանգության նոր ռազմավարությունը նախատեսում է Ռուսաստանի ներգրավում` ներկայիս քննարկվող հարցերում: Այս մասին հայտնել է Financial Times-ը:
«Մենք կներգրավենք Ռուսաստանին ներկայիս տարաձայնությունների քննարկման հարցում և կհամագործակցենք, եթե մեր շահերը համընկնեն»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովին կներակայցնի փաստաթուղթը:
Արևմուտքը մեկ անգամ չէ, որ հայտնել է Ռուսաստանից բխող վտանգի մասին: Հենց դրանով էլ դաշինքը բացատրում է Արևելյան Եվրոպայում` ուժերի ամրապնդումը: Հատկապես` ՆԱՏՕ-ն կտեղադրի 4 գումարտակ` Բալթյան երկրներում և Լեհաստանում:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ շահագրգռված չեն հակամարտության սրման հարցում, սակայն պատրաստ են տալ արժանի հարված արևմուտքին: