Բրիտանիան այլևս չունի վերադարձի ճանապարհ. Բելգիայի վարչապետ
Մեծ Բրիտանիան, որը քվեարկեց հանրաքվեի ժամանակ ԵՄ-ից դուրս գալու օգտին, այլևս չունի վերադարձի ճանապարհ: Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը «La Derniere Heure»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Միշելը կոչ է արել բրիտանացիներին հասկանալ, որ իրենք չեն կարող վերադարձնել, կամ հետաձգել այս հարցը:
Միշելը հիշեցրել է, որ փետրվարին ԵՄ-ն գնացել է զիջումների Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և արել է բացառություն երկրի համար` միգրացիոն քաղաքականության և սոցիալական ծառայությունների հարցում: Սակայն հիմա այդ համաձայնությունները «գնացին աղբը»:
Վարչապետը հայտնել է, որ մտադիր է «վճարել» Brexit-ի համար և համաձայնել Եվրոմիության նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, ով առաջարկում է, որ 1.6 հազար եվրոպացի պաշտոնյաներ Բրիտանիայից կարող են շարունակել աշխատանքը Բրյուսելում:
«Այժմ ինձ համար կան միայն բելգիական և եվրոպական շահեր, այլ ոչ թե բրիտանական: Ետ դարձի ճանապարհ չկա: Նրանք պետք է հասկանան, որ արել են դրամատիկ ընտրություն Բրիտանիայի ապագայի համար, այլ ոչ թե Եվրոմիության»,- ասել է Միշելը: