Հայաստանում մի մարդու կամ կազմակերպության անասելի մեծ պահանջ կա, ումից բոլորս կամաչենք, կքաշվենք ու կզգաստանանք
Ես մի քանի անգամ ասել եմ, որ Հայաստանում անասելի մեծ պահանջ, կարիք կա (ուղղակի օդի, ջրի պես) մի մարդու կամ մի կազմակերպության, ումից բոլորս կամաչենք, կքաշվենք ու ում ներկայությամբ կզգաստանանք:
Հռոմի պապի այց-ուխտագնացությունը Հայաստան ինձ համար անակնկալ ձևով ապացույց էր այն բանի, որ իմ ասածը հնարավոր է, որ այդպիսի մարդ կա, կարող է լինել: Ցավոք սրտի, Պապը Հռոմում է և մերը չէ, իսկ մեզ մոտ նման մեկը չկա:
Հ.Գ. Ասածս որևէ կերպ չի առնչվում հավատքի, կրոնի, եկեղեցու հետ: Խոսքը զուտ մարդկային հատկանիշնեի մասին է:
Վաչագան Վաղրադյան. Ֆեյսբուք