Էրդողանը դուրս է եկել Թրամփի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է փոխել «Trump Tower» երկնաքերի անունը, որը կառուցվել է Ստամբուլում ամերիկյան երկնաքերի օրինակով, քանզի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իրեն «իսլամաֆոբ» արտահայտություններ է թույլ տվել: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Էրդողանի տեսանկյունից՝ «Թրամփն Ամերիկայում մահմեդականների հանդեպ համբերություն չի ցուցաբերում», և դրա համար «նրա անունը պետք է օպերատիվ կերպով ապամոնտաժվի» աշտարակներից մեկից:
«Tower Trump» բնակելի և բիզնես համալիրը կառուցվելլ է թուրքական «Dogan Sirketler Grubu Holding AS» ընկերության կողմից 2012թ-ին: Այն ունի երկու երկնաքեր՝ 37 և 39 հարկերով: Համալիրը կառուցվել էր Դոնալդ Թրամփին պատկանող ընկերության արտոնությամբ: Համալիրի բացմանը ներկա է եղել ինքը՝ Էրդողանը, սակայն այժմ թուրք նախագահը կարծում է, որ դա սխալ է եղել:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկանածուներից մեկն է: Նա Հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն է: Թրամփն առաջարկել էր հավաքել ԱՄՆ-ի տարածքում ապրող մահմեդականների տվյալները, ինչպես նաև արգելել նրանց մուտքը երկիր: