ԵՄ-ն չի պատրաստվում բրիտանացիներին համոզել հետ կանգնել իրենց որոշումից
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր չէ ինչ-որ առաջարկ անել Մեծ Բրիտանիային, որպեսզի այն մնա Եվրամիության կազմում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական գործակալության պաշտոնական կայքին:
«Բրիտանացիները որոշել են դուրս գալ: Մենք բանակցություններ չենք վարի այն մասին, որ Եվրամիությունը դեռևս կարող է բրիտանացիներին առաջարկություն անել, որպեսզի կանգնեցնենք նրանց»,- նշել է Գաբրիելը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Շոտլանդիայի իշխանությունները կարող են վետո դնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու որոշմանը: