Սաուդյան Արաբիայում երկվորյակ եղբայրները սպանել են իրենց մորը, ով արգելել է նրանց անդամակցել «ԻՊ»-ին. ԶԼՄ-ներ
Սաուդյան Արաբիայում երկվորյակ եղբայրները սպանել են իրենց մորը, ով արգելել է նրանց անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով «Al Arabiya»-ին:
Բացի այդ, հայտնի է, որ երկվորյակ եղբայրները դանակով վիրավորել են հորը և երրորդ եղբորը, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Սպանության մանրամասները իշխանությունները չեն հայտնում, սակայն չի բացառվում, որ հանցագործները կապ ունենան ահաբեկիչների հետ:
Չնայած ոստիկանությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել հանցագործության շարժառիթների մասին, սակայն իրավապահները հաստատել են, որ երիտասարդները եղել են «ԻՊ»-ի համախոհներ և կապ են պահպանել ահաբեկիչների հետ: