ԱՄՆ-ի և ՄԲ-ի հարաբերությունները չեն փոխվի «Brexit»-ից հետո. Քերրի
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև սերտ և հատուկ հարաբերությունները չեն փոխվի Եվրոպական Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պատճառով: Այս մասին հայտարարել է Ջոն Քերրին Հռոմում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Միացյալ Նահանգները կշարունակի իր շատ սերտ և հատուկ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները: Դրանք չեն փոխվի հանրաքվեի պատճառով»,- նշել է պետքարտուղարը:
Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Վաշինգթոնը վստահ է, որ ամեն ինչ հնարավոր է հաղթահարել խելամիտ և մտածված քայլերով, որոնք հիմնված կինեն ԵՄ-ի ուժեղ կողմերի` շուկայական համակարգի և միջազգային անվտանգության շահերի վրա:
«Ես կասկածներ չունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-նշել է Քերրին:
Նա վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի ելքը Միությունից և դրա հետևանքները հաղթահարելու համար «անհրաժեշտ է ինչպես հարկն է մտածել ԱՄՆ-ը և ԵՄ-ը կապող շահերի և արժեքների համատեքստում»: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հարգել բրիտանացի հպատակների կարծիքը, որն արտահայտված է հանրաքվեում:
.