Շոտլանդիան կարող է վետո դնել «Brexit»-ին
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման վրա: Այս մասին նա հայտնել է «BBC»-ին տված հացրազրույցում:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու համար Շոտլանդիայի խորհրդարանը պետք է իր համաձայնությունը տա, սակայն ինքը կոչ կանի խորհրդարանականներին չհամաձայնվել դրան:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ուցած հանրաքվեի արդյունքների համաձայն ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին քվեարկել է բնակչության 51,9 տոկոսը: Միաժամանակ Շոտլանդիայում «Brexit»-ի օգտին քվեարկել է ընդամենը 38 տոկոսը, դեմ` 62 տոկոսը:
Ըստ Սթերջենի, ինքը ցանկանում է պաշտպանել Շոտլանդիայի բնակչությանը «բրեքզիթ»-ի բացասական հետևանքներից:
«Շոտլանդիան պարզ և վճռականորեն քվեարկել է ԵՄ-ի կազմում մնալու օգտին»,- ընդգծել է Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդը:
Ավելի վաղ նա նշել էր, որ «բրեքզիթ»-ը կարող է առիթ դառնալ, որպեսզի Շոտլանդիայում անցկացնեն անկախության երկրորդ հանրաքվեն: