Վանաձորում բախվել են «Օպել»-ը և շտապօգնության մեքենան. կան տուժածներ
Հունիսի 26-ին, ժամը 17.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի և 1-03 ծառայությանը պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: