Վատիկանը խիստ է արձագանքել Պապի հասցեին հնչեցված Թուրքիայի արտահայտություններին
Վատիկանը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված քննադատությանը` կապված Հայաստան այցի ընթացքում Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հետ: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Թուրքիան մեղադրել է Ֆրանցիսկոս պապին «խաչակրաց մտածողություն» ունենալու մեջ:
Պապի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ «պապը չի մասնակցում ոչ մի խաչակրաց արշավանքի: նա չի ձգտում պատերազմ հրահրել, նա ցանկանում է կամուրջներ կառուցել: Նա թուրք ժողովրդի դեմ ոչ մի վատ բան չի ասել»:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով` հունիսի 24-26-ը, գտնվում է Հայաստանում: ՀՀ նախագահի, կառավարության անդամների և դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ նա, շրջանցելով գրված տեքստը, խոսել է հայերի Ցեղասպանության` Մեծ Եղեռնի մասին:
Ֆրանցիսկոսը ցեղասպանություն բառն արտասանել էր դեռևս անցյալ տարի: Այդ ժամանակ Թուրքիան 10 ամսով հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: