Իրանի հրետանին կրակ է բացել Իրաքի հյուսիսում, կան վիրավորներ. ԶԼՄ-ներ
Իրանի հրետանին կրակել է Իրաքի տարածքում գտնվող մի քանի սահմանայն գյուղերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի, կրակոցների արդյունքում առնվազն 4 մարդ վնասվածքներ է ստացել, տեղացիները շտապ լքում են կրակի տակ գտնվող շրջանները:
Հրետանային կրակոցների են ենթարկվել նաև մի քանի բնակելի կետեր Իրաքում գտնվող սահմանային Էրբիլի նահանգում, որը հիմնականում բնակեցված է քրդերով: