Ֆրանցիսկոսի «առաքելական ճամփորդությունը» կավարտվի հայ-թուրքական սահմանին. Deutsche Welle
Գերմանական «Deutsche Welle»-ն, անդրադառնալով Հռոմի պապ Ֆանցիսկոսի` Հայաստան կատարած այցին, նշում է, որ հունիսի 26-ին Պապը համատեղ պատարագ է մատուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Էջմիածնում տեղի ունեցած պատարագը նվիրված էր եկեղեցիների միասնությանը:
«Մենք հանդիպեցինք, եղբայրաբար գրկախառնվեցին, համատեղ աղոթեցինք և միմյանց հետ կիսվեցինք հույսով և քրիստոնեական եկեղեցու հոգսերով»,-նշե է Ֆրանցիսկոսը:
Հայաստանից մեկնելուց առաջ Պապը նաև նախատեսում է շփվել տեղական հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող սրբավայր` Խոր Վիրապ: Այնտեղ Ֆրանսիցկը մտադիր է աղավնի օդ թռցնել` ի նշան խաղաղության:
Իր այցը Հայաստան, որը տևել է հունիսի 24-26-ը, Պապը հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում անվանել է «առաքելական ճամփորդություն»: Սա պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այցելում են Հայաստան: