Իրավիճակը Թուրքիայում. թուրք-քրդական բախումները շարունակվում են սիրիական սահմանին
Թուրքիայի հարավ- արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի քաղաքում, որը սահմանակից է Իրաքին, տեղի են ունեցել զինված բախումներ «PKK»-ի զինյալների և Շեմդինլի ժամանած թուրքական Դինջլե 34-րդ սահմանային գնդի միջև, ինչի հետևանքով սահմանային գունդը շտապ լքել է քաղաքը:
Մարդին նահանգի Նուսայբինի շրջանը, որը սահմանակից է սիրիական Ալ-Կամիշլի քաղաքին, նույնպես ցանկացել են մուտք գործել թուրքական Ումուրլու 35-րդ սահմանապահ գունդը: Սահմանապահ գունդը ընկել է կրակահերթի տակ, որից հետո ստիպված է եղել լքել տարածքը:
Բալկայա Մոունթանիս շրջան, որը նույնպես սահմանակից է Սիրիային, ցանկացել են մուտք գործել թուրքական ռազմական ուժերը: Այստեղ թուրքական զինուժն ընկել է հրետանային և օդային հարձակման տակ: Թուրքական կողմը կրել է զգալի կորուստներ, որի մասին սակայն լռում է Թուրքիայի գլխավոր շտաբը:
Վանի Բաշքալե բնակավայրում ժանդարմերային կայանը և ոստիկանական բաժանմունքը ենթարկվել են զինված հարձակման, որի հետևանքով որոշում է կայացվել վերոնշյալ ուժային կառույցները տեղափոխել մեկ այլ ապահով վայր: Ուժային կառույցները տեղափոխվել են Վանի Ժուլվերթ բնակավայր:
Թուրքիայում իրավիճակը մնում է ծայրահեղ լարված:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք: