ԱՄՆ-ում ընտրել են ամենատգեղ շանը
Կալիֆոռնիայում ընտրել են 2016 թ-ի աշխարհի ամենատգեղ շանը: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
Հաղթող է դարձել 17-ամյա չինական շունը` Սվի Պի անունով, որի ոտքերը չեն ճկվում: Նրա լեզուն միշտ հանած է, բացի այդ նա ստիպված է միշտ տակդիրներ կրել: Շունը հաղթել է 15 մրցակիցներին:
Նշվում է, որ ամենամյա մրցույթի ժյուրին առաջին հերթին հաշվի է առնում վատ արտաքին տեսքը, մաշկի վատ գույնը և այլ ժառանգական կամ ձեռքբերովի արատներ: