Երևանում ՍՊԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել ոստիկանության զորքերի աշխատակցին.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց Արագածոտնի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Սմբատ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիօշի 11 PP 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բակիչ, 23-ամյա Սուրեն Հակոբյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը փախուստի չի դիմել և օգնել է հետիոտնին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ: