Էլ-Ֆալուջա քաղաքի համար պայքարն ավարտվել է
Էլ-Ֆալուջա քաղաքի համար պայքարն ավարտվել է: Իրաքի զինվորականները «ԻՊ»-ի վերահսկողությունից ամբողջապես ազատել են Էլ-Ֆալուջան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մենք Գոոլանի կենտրոնական շրջանից հայտարարում ենք, որ Իրաքի համար լավ նորություն ունենք: Էլ-Ֆալուջայի համար պայքարն ավարտված է»,-ասել է գեներալ-լեյտենանտ Աբդուլ Բահաբ ալ-Սաիդը:
Նա նշել է, որ քաղաքի համար պայքարի ժամանակ սպանվել է ավելի քան 1800 զինյալ: