Այս օրերին գրվում են մեր պատմության ոսկետառ էջեր. Միքայել Մինասյանը՝ Հռոմի պապի այցի մասին. Aysor.am
Aysor.am-ը գրում է. «2015թ. ապրիլի 12- ին հինավուրց ժողովրդի պատմության փայլուն էջ գրվեց, 2016 թվականի հունիսի 24-26-ին էլի գրվում են ոսկետառ էջեր»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:
Անդրադառնալով 2015թ.-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մատուցած պատարագին՝ դեսպան Մինասյանը նշեց. «Հարյուրամյակներ անց էլ հայ փոքրիկները կսերտեն իրենց ժողովրդի հազարամյա պատմության էջերը, կկարդան 2015 թվականի ապրիլի 12-ի մասին, Ֆրանցիսկոս պապի մասին և այդ անունը իրենց սրտերում կգրեն, ինչպես մենք ենք արել այսօր:
Արարատին նայելիս գալիք սերունդները կշարունակեն տեսնել Խոր Վիրապը, կշարունակեն խոնարհվել Գրիգոր Լուսավորչի բերած լույսի առաջ և մտովի կպատկերացնեն Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ թռած աղավնիները, կհիշեն Նոյի՝ կյանք բերող աղավնիներին ու կշարունակեն մեր ժողովրդի պատմությունն այնպես, ինչպես ժառանգություն են ստացել հազարամյակների խորքից»:
Մանրամասները՝ այստեղ: