Ամերիկյան նահանգում ջրհեղեղի հետևանքով 26 մարդ է մահացել
Արևմտյան Վիրջինիա նահանգում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 26 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով USA Today.-ին:
Հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով ավելի քան 100 տուն է ոչնչացել: Ճանապարհներն ու ենթակառուցվածքները ևս ոչնչացել են: Մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել:
Սա թվով 3-րդ ջրհեղեղն է Վիրջինիայում: Առաջին 2-ը տեղի է ունեցել 1972 և1985թթ.:
Նահանգապետը հաղորդել է, որ 44 թաղամասերում արտակարգ դրություն է հայտարարված: Ավելի վաղ հաղոդվել էր 20 զոհի մասին: