Տիգրան Մնացականյանը հաղթեց թուրք ըմբիշին` նվաճելով բրոնզե մեդալ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթեց թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազին:
Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: