Ադրբեջանում անդրադառնալով Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցին` վիրավորանքներ են հնչեցնում նրա հասցեին
Ադրբեջանում անդրադառնալով Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցին, զառանցանքներ և վիրավորնաքներ են հնչեցնում կաթոլիկ աշխարհի կրոնական առաջնորդի հասցեին։
Այդ երկրի խորհրդարանի «պատգամավոր» Ֆազիլ Մուսթաֆան, խոսելով Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարած այցի և հնչեցրած հայտարարությունների մասին ասել է.
«Այս կաթոլիկ եկեղեցու այս հիմար ներկայացուցիչը փորձ է անում իր պապերի անունը դնել օսմանցիների վրա. նրանց դահիճ է անվանել... Հռոմի պապը հայերին քծնելու համար, մի կողմ դնելով երևանյան այցի համար նախապես պատրաստված ելույթը, Օսմանյան պետությանը մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Այս վիրավորանքները հնչեցվել են ոչ միայն անձամբ Հռոմի պապի, այլև ամբողջ քրիստոնյա և քաղաքակիրթ աշխարհի հասցեին։
Աշոտ Մովսիսյան, Ֆեյսբուք: