Հռոմի պապը և Գարեգին Բ-ն իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված (լուսանկարներ)
Ինչպես հայտնել էինք, 19:00-ին Հռոմի պապն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղեկցությամբ ժամանեց Հանրապետության հրապարակ:
Հովվապետերը ողջունեցին հավաքվածներին և իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված:
Հռոմի Պապը հրապարակից հեռանալու ճանապարհին մոտեցավ հաշմանդամություն ունեցող մարդկանց և ողջագուրվեց նրանց հետ, իր օրհնությունը բաշխեց: