Հռոմի պապը հարգեց հայ նահատակների հիշատակը. «The Telegraph»
«The Telegraph»-ը գրում է, որ կարող է զարմանալի թվալ, որ Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Գյումրիում՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում:
«Մեզանից շատերի համար հայկական մշակույթը անհավատալի էկզոտիկ է համարվում, որովհետև, չնայած մենք կարոզ ենք տարվել սրբապատկերներով և ձեռագրերով, այնուամենայնիվ, մենք չենք կարող անգամ կարդալ այբուբենը: Գյումրիում Պապը կայցելի Սուրբ նահատակների մայր տաճարը, որը կառուցվել է նախորդ դարում: Սակայն հայերը Հռոմի համայնքում փոքրամասնություն են կազմում: Այդ դեպքում ինչո՞ւ է պապը ջանք գործադրում: Ինչո՞ւ է գնացել այնտեղ:
Թեմաներից մեկը, որը նա ընդունել է մինչև իր ընտրվելը երեք տարի առաջ, այն էր, որ քրիստոնյաները ավելի միահամուռ են, երբ նահատակվում են: Քրիստոնյաների թշնամիները, որպես կանոն, մինչև նրանց սպանելը չեն դադարում հարցնել, թե քրիստոնեության որ ուղղության ներկայացուցիչ են նրանք:
Հայաստանում նահատակությունն իրենց մշակույթի մի մասն է: Նահատակները, ում նվիրված է Գյումրիի տաճարը, սպանվել են 1915-1917թթ-ին: Հռոմի պապը նրանց սպանությունն անվանել է ցեղասպանություն, երբ դեռևս Կարդինալ Բերգոլիոն էր՝ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը»,- գրում է «The Telegraph»-ը: