ԵՄ-ի 6 երկրների ԱԳՆ-ները խոստացել են Բեռլինում «Brexit»-ի պատասխանները տալ
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բենիլյուքսի (Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ) ԱԳՆ-ների հանդիպումը «Brexit»-ի հարցով տեղի է ունեցել Բեռլինում: Կողմերը խոստացել են պատասխաններ տալ Մեծ Բրիտանիայի որոշմանը, ինչպես նաև հետևել ԵՄ-ի քաղաքացիների իրավունքներին և օրենքներին:
Հանդիպումը նախատեսված էր, սակայն հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեն և ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշումը մեծապես ազդեցին հանդիպման վրա:
Իր խոսքում հորդորելով «ուշադիր լսել միմյանց», որովհետև «բոլոր պատասխանները չեն արդեն հայտնի»՝ Շտայնմայերը հասկացրել է լրագրողներին, որ Մեծ Բրիտանիայի որոշման հետևանքով Եվրոպայի առջև կանգնած խնդիրների պատասխաններին է նվիրված հանդիպումը:
Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի կառավարությանը հորդորվել է «պարզություն մտցնել և սկսել ընդունված որոշման անհապաղ իրականացումը»: