Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց ընդամենը րոպեներ անց ֆունտ ստերլինգն արժեզրկվել է
Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց ընդամենը րոպեներ անց ֆունտ ստերլինգն արժեզրկվել է՝ հասնելով նվազագույն արդյունքի դոլարի նկատմամբ: Նման արժեզրկում չէր դիտվել 1987թ-ից այս կողմ: Բրիտանական ֆունտը մինչ հունիսի 23-ը գրեթե մեկու ու կես անգամ ավելի թանկ էր դոլարից, իսկ այժմ՝ 1,3 անգամ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականից անմիջապես հետո, սկսվել է ստորագրահավաք հանրաքվեն չեղյալ համարելու կամ նոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Օնլայն ստորագրահավաքին միացել է ավելի քան 1.1 մլն քաղաքացի: Հանրաքվեն որպես այդպիսին, խորհրդատվական նշանակություն ունի, քանի որ կառավարությունը կարող է մերժել հանրաքվեի արդյունքը, սակայն հաշվի չառնել քվեարկության մասնակիցների կեսից ավելի կարծիքը, հարիր չէ եվրոպական պետությանը:
Պաշտոնական Բրյուսելն արդեն իսկ հասցրել է պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարությունից պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Եվրոմիությունից դուրս գալու համար, սակայն Բրիտանիայում վրդովմունքի նոր ալիքը, հատկապես վարչապետ Քեմերոնի հրաժարականից հետո, կարող են ձգձել գործընթացը Բրիտանիայի օգտին:
Այս պահին եվրոպացի լավագույն տնտեսագետներն հաշվարկում են հնարավոր բոլոր վնասները, որ կարող է կրել Եվրոպան Բրիտանիայի Եվրոմիության կազմից դուրս գալու դեպքում: Միացյալ թագավորությունն էլ իր հերթին փորձում է հասկանալ, ինչ կլինի հետո, քանզի Շոտլանդիան, որտեղ առավել կողմ են Եվրոմիության կազմում լինելու հանգամանքին, պատրաստ են նոր անկախության հանրաքվե անցկացնել: Այս դեպքում Եվրոպայի քարտեզում Շոտլանդիան կնշվի որպես անկախ պետություն:
Արմեն Մխեյան. ֆեյսբուք: