Ռուսական և արտասահմանյան մամուլի անդրադարձը՝ Հռոմի պապի պատմական այցին
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցին անդրադառնում է ռուս և արտասահմանյան մամուլը: Ավելի վաղ ներկայացրել էինք «NBC News»-ի և ռուսական «РИА Новости» գործակալության անդրադարձը:
Արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հատկապես Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի՝ Ծիծեռնակաբերդ այցը և 1915թ-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած կոտորածներն ավելի վաղ «ցեղասպանություն» որակելը: «The Guardian»-ը ներկայացնում է Հռոմի պապի այցը Ծիծեռնակաբերդ և հիշեցնում, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը:
«Associated Press» գործակալությունը գրում է, որ Հռոմի պապը դատապարտում է Ցեղասպանությունը, և ներկայացնում Քահանայապետի աղոթքը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Ռուսական լրատվամիջոցներից Lenta.ru-ն գրում է Գարեգին Երկրորդի՝ Հռոմի պապին մատուցած նվերի մասին, առաջին քրիստոնյա երկիր այցին անդրադարձել են նաև «Комсомольская правда»-ն, «ТАСС» գործակալությունը և այլ ԶԼՄ-ներ: