Հռոմի պապի քայլերը զայրացնում են Թուրքիային. «NBC News»
Հռոմի պապի հայաստանյան այցին անդրադառնում են միջազգային մամուլի ամենանշանավոր ներկայացուցիչները: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի՝ Ծիծեռնակաբերդ այցին անդրադարձել է նաև «NBC News»-ը:
«NBC News»-ը գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարգել է 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր դաժանաբար կոտորվել էին 1915թ-ին: Հռոմի պապն արդեն ավելի վաղ այդ իրադարձություններն որակել է «ցեղասպանություն»՝ ռիսկի դիմելով բարձրացնել Թուրքիայի զայրույթը:
Հռոմի պապի կողմից այդ բառի օգտագործումը կզայրացնի Թուրքիային, որը ժխտում է այդ մեղադրանքները: