Դերասան Նիկոլաս Քեյջը բաժանվել է կնոջից` 11 տարվա համատեղ կյանքից հետո
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը բաժանվել է կնոջից` Էլիս քիմից 11 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն` հղում տալով դերասանի ընկերոջ խոսքին:
Նրա խոսքով՝ զույգը բաժանվել է դեռ հունվար ամսին, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Նիկոլասը և Էլիսը ծանոթացել են 2004 թվականին: Այն ժամանակ Քիմը աշխատում էր Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, որպես մատուցողուհի և 2 ամիս անց սիրահար զույգը նշանվեց:
Զույգն ունի 10-ամյա որդի` Կալ-Էլ Կոպոլա Քեյջը:
Ինչպես պատմել է Նիկոլաս Քեյջը իր և կնոջ միջև տարիքային տարբերությունը, որը կազմում է 20 տարի` մշտապես խանգարել է հարաբերություններին:
Բաժանման պատճառը դեռ հայտնի չէ: