Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգությունները չկրկնվեն. Հռոմի պապի գրառումը հուշամատյանում
Ստորև ներկայացնում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում կատարված գրառումը.
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»: