Պորոշենկոն կոչ է արել ուկրաինական ավիացիային «զսպել ՌԴ-ի ագրեսիան»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ռազմական ավիացիան պետք է դառնա մի ուժ, որն ունակ է պատասխանել ագրեսորին: Այս մասին հայտնել է «112 Украина»-ն:
«Մեր ռազմական ավիացիան իր նշանակությամբ, կրակային հզորությամբ պետք է դառնա մի ուժ, որը պաշտպանության այլ բաղկացուցիչների հետ միասին կապահովի Ռուսաստանի ամբիցիաների զսպում, կկարողանա համարժեք հարված հասցնել յուրաքանչյուր ագրեսորի»,- ասել է նա:
Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում հույս էր հայտնել, որ չնայած Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուն հավատում է, որ հակառուսական պատժամիջոցները կմնան ուժի մեջ: