Հռոմի պապն այս պահին արդեն Վարդանանց հրապարակում է (լուսանկար)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հռոմի պապն արդեն ժամանել է Գյումրի:
Նա արդեն Գյումրիի Վարդանանց հրապարակում է: Վարդանանց հրապարակը բազմամարդ է: Հազարավոր գյումերցիներ եկել են մասնակցելու պատմական իրադարձությանը՝ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից անցկացվող սուրբ պատարագին, որին իր աղոթակցությամբ կմասնակցի նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հռոմի Սրբազան քահանայապետը Գյումրի է ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ: