РИА «Новости»-ն անդրադարձել է Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցին
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Հռոմի պապին ուղեկցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
Նշվում է, որ նա 2 ծաղիկ է դրել անմար կրակի մոտ` սպիտակ և դեղին:
Ավելի վաղ Հռոմի պապը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր ելույթի ժամանակ նշել էր հայերի ջերմ ընդունելության մասին:
Բացի այդ ՀՀ նախագահը և Քահանայապետը փոխանակվել են նվերներով: