Սավչենկոն վստահ չէ, որ Երկիր մոլորակում իրեն հավասար տղամարդ կա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներման արժանացած ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն կարծում է, որ կարող է հարաբերություններ կառուցել միայն իրենից ուժեղ տղամարդու հետ, սակայն նա վստահ չէ, որ Երկիր մոլորակում կարող է հանդիպել այդպիսի տղամարդու: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Դե, ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր տղամարդը»,- հարցին Նադեժդա Սավչենկոն պատասխանել է. «Ես նույնիսկ չգիտեմ: Ինձնից ուժեղ: Ես ինձ հավասար ուժեղի չեմ հանդիպել: Հնարավոր է, ոչ այս մոլորակում, ոչ այս կյանքում»
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևում Սավչենկոն հանդիպել է նկարիչ Պյոտր Պավլենսկու հետ: