Առանց Ռուսաստանի միջազգային կոնֆլիկտները գլուխ չեն բերվի. Շտայնմայեր
Միջազգային կոնֆլիկտների կառուցվածքն ու մասնակիցներն այնպիսին են, որ առանց Ռուսաստանի մասնակցության դրանց լուծումները չեն գտնվի: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Եվրոպայում անվտանգությանը սպառնում են ոչ միայն հենց Եվրոպայի, այլև Իրաքի, Սիրիայի, Լիբիայի կոնֆլիկտները: Այս ցանկը կարելի է շարունակել: Եթե նայենք կոնֆլիկտների մասնակիցներին ու կառուցվածքին, հանգում ենք այն եզրակաղությանը, որ առանց Ռուսաստանի գլուխ չի բերվի: Եվ հույս կա, որ Ռուսաստանի հետ իրերն ավելի հեշտ կդասավորվեն»,- հայտնել է գերատեսչության ղեկավարը:
Որպես օրինակ նա բերել է իրանական միջուկային ծրագրի համաձայնությունը:
Ավելի վաղ Շտայնմայերն առաջարկել էր մտածել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների աստիճանաբար չեղարկման մասին: