«ԻՊ»-ը 100 երիտասարդի պատանդ է վերցրել՝ մորուք պահելու ցանկություն չունենալու համար
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում «Իսլամական պետության» զինյալներն առևանգել և ուժով պահում են 100 երիտասարդի՝ նրանց մեղադրելով «մորուք պահելու ցանկություն չունենալու մեջ»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Al Sumaria»-ին:
Քաղաքի ամենածեր շեյխերից մեկը պարզաբանել է, որ երիտասարդները պատանդ են վերցվել «Էն-Նազիզի և Էլ-Ջադիդ շուկաներում կատարված գողություններից հետո»:
Նրա խոսքով՝ առևանգվածներին ահաբեկիչներն ավտոմեքենաներով տարել են անհայտ ուղությամբ: Երիտասարդների ճակատագրի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի հատուկ նշանակության ուժերը հարձակում են սկսել «Իսլամական պետության» դեմ Էլ-Ֆալուջա քաղաքում: