Ոչ ոք մեր տղերքի դուխի մասին մոտավոր պատկերացում էլ չունի, իսկ դուխը ռազմական գործում հաղթանակի կեսն է
Արցախի հարցով տարատեսակ փորձագետների հարցազրույների եմ հանդիպում թե՛ հայկական մամուլում, թե՛ ադրբեջանական: Բոլորիս համար պարզ է չէ°, որ մեզ հարցազրույց տվողը մեր կողմից է խոսում, իրենցը` իրենց:
Սա տեղեկատվական քարոզչության տեսանկյունից, իհարկե, լավ է ու որքան հնչեղ անուն մեր կողմից, այնքան լավ, բայց այս հարցազրույցներից ոչ շատ ոգևորվել է պետք, ոչ ընկճվել:
Օրինակ` ոչ մի ռազմական փորձագետ իր վերլուծությունում չէր ասի, որ նռնականետն առաջին գծում ուղղաթիռ կարող է խոցել, ոչ մի փորձագետ չի կարող որոշել, մենք տարածք պե°տք է հանձնենք, թե° ոչ:
Նախ շատերը չեն եղել Արցախում, իսկ հեռվից Արցախի մասին խոսելը մեղմ ասած հավաստի չէ (հիշեք ԵԽԽՎ-ի զեկույցները, չեն եղել տարածաշրջանում, բայց զեկույց են գրել), երկրորդ, ոչ ոք մեր տղերքի դուխի մասին մոտավոր պատկերացում էլ չունի, իսկ դուխը ռազմական գործում հաղթանակի կեսն է:
Ոչ ոք չէր կարող մտածել, որ այդպիսի համախմբում կլինի ու մի կողմ կդրվեն բոլոր տարաձայնությունները: Այնպես որ, խոսողները թող խոսեն, բայց մեր տերը մենք ենք, մեր հարցերը բացի մեզանից ուրիշները չեն կարող լուծել:
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք